Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Սկանդալը դաժան ծավալում է ստանում

Սկանդալը դաժան ծավալում է ստանում
17.11.2015 | 11:01

Որքան էլ ջանացին ռուսները, այդուհանդերձ, IAAF-ն՝ թեթև աթլետիկայի միջազգային ֆեդերացիան, անհողդողդ մնաց իր որոշման մեջ և ռուս մարզիկներին զրկեց միջազգային մրցասպարեզում հանդես գալու հնարավորությունից: Պատճառը դոպինգային սկանդալն է, որի մասին խոսել ենք մեր նախորդ նյութում: Հարվածը որքան էլ սպասելի էր ու սպասելիության մեջ դաժան, այդուհանդերձ արգելանքի մեջ ժամանակային գործոնը որոշակիորեն լղոզված է, քանզի այդպես էլ պարզ չի դառնում, թե ժամանակային ինչ տիրույթ է ներառում:
Բնականաբար, ռուսական կողմի ամենամեծ տագնապն առաջիկա օլիմպիական խաղերին մասնակցելու հարցն է, իսկ թեթև աթլետների լուման վերջին օլիմպիական խաղերում պակաս չի եղել: Այսպես՝ Լոնդոնում նրանք երկրին բերել են տարբեր հարգի տասնվեց մեդալ: Ճիշտ է, թարմ հետքերով դրանցից երկուսը վերադարձվել է, ութն էլ վերադարձվելու է ու դեռ հայտնի չէ, թե մնացած մեդալների ճակատագիրն ինչ է լինելու, բոլոր դեպքերում, մի ողջ երկիր զրկել օլիմպիական խաղերից, դաժանագույնից դաժանագույն որոշում է:
Եթե հետևում ենք պրոբլեմի հանգուցալուծման դինամիկային, սկզբնական շրջանում չքմեղանալու կողքին, թեև ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն համաշխարհային հակադոպինգային գործակալությունից՝ WADA-ից, նախապես է առաջարկություն ստացել որակազրկելու սկանդալի մեջ ներգրավված բոլոր մեղավորներին, ռուսական կողմն ակտիվ բանակցությունների մեջ մտավ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ՝ հասնելու նրան, որ եթե երկրի նկատմամբ պատժամիջոցները գործեն, այն մարզիկները, ովքեր կապ չունեն սկանդալի հետ, գոնե կարողանան օլիմպիական դրոշի տակ հանդես գալ: Կարծես թե սա նրանց հաջողվեց: Մասնավորապես, թացը չորից զանազանելու օգտին արտահայտվեց ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը, ում հետ ռուսները շատ լավ հարաբերություններ ունեն:
Սակայն, բոլոր դեպքերում, այս ընթացքում ռուսական կողմն իրեն ճկուն պահեց նաև այլ առումով: Ըստ էության գլխատված է երկրի թեթև աթլետիկայի ֆեդերացիան, կազմալուծվել է WADA-ի, այսպես ասենք, ռուսական դուստր ձեռնարկությունը, աշխատանքից ազատվել ու ազատվում են դոպինգային սկանդալի հետ առնչություն ունեցողները, սպորտի նախարար Վիտալի Մուտկոն պատրաստակամություն է հայտնում պատժելու մեղավոր բոլոր մարզիկներին՝ ընդհուպ քրեական պատասխանատվություն: Մի խոսքով, ցնցումները շարունակվում են:
Միջանկյալ նշենք, որ Ռուսաստանի թեթև աթլետիկայի նախագահի պոստում դիտարկվում է Սվետլանա Մաստերկովայի թեկնածությունը: Նա մարզաշխարհում հայտնի անուն է: Մաստերկովան 1996 թ. օլիմպիական խաղերի հերոսներից մեկն է, հաղթել է 800 և 1500 մ վազքատարածություններում, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր է, աշխարհի ռեկորդի հեղինակ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 721

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ